Երեխա Նեյրրտոքսիկոզ` նորածինների և վաղ մանկական տարիքի
Տոքսիկ համախտանիշը բնորոշվում է միկրոբային տոքսինի կամ վիրուսի նկատմամբ մանկական օրգանիզմի ոչ սպեցիֆիկ, ծանր տիպի պատասխան ռեակցիայով։ Տոքսիկ համախտանիշի այն ձևը, երբ կենտրոնական նյարդային համակարգն առավել չափով է ախտահարվում՝ կոչվում է նեյրոտոքսիկոզ։
Էթիոլոգիայում դեր ունեն շնչական-վիրուսային (գրիպ, պարագրիպ, ադենովիրուս, շնչական-սինցիտիալ վիրուս) ախտահարումները, հատկապես՝ համակցված վարակները, մենինգոէնցեֆալիտները և թոքաբորբերը։ Աղիքային վարակներից սալմոնելոզը և դիզենտերիան նույնպես կարող են սկսվել նեյրոտոքսիկոզով։ Տոքսիկոզի այս ձևի ժամանակ նյարդային համակարգի առավել ախտահարումը բացատրվում է վիրուսի որոշակի հակումով (տրոպիզմով) տեղակայվելու նյարդային բջիջում։
Պաթոգենեզը։ Սկզբնական ռեակցիան պայմանավորված է վիրուսի և միկրոբային տոքսինների ռեֆլեքսային ազդեցությամբ, որn առաջացնում է սիմպաթիկ նյարդային համակարգի դրդում, արյան մեջ կատեխոլամինների ավելացում (ադրենալին, նորադրենալին) և ծայրամասային անոթների կծկում։ Նախամազանոթների կծկման հետևանքով զարկերակ-երակային (արտերիովենոզ) հոսք է գոյանում, որn առաջացնում է շրջանառության կենտրոնացում և արյան կուտակում կենսական կարևոր օրգաններում։ Վերջինս կրում է կոմպենսատոր բնույթ, սակայն տուժում է ծայրամասային հյուսվածքների հեղուկանցումը (պերֆուզիան), զարգանում է հյուսվածքային հիպոքսիա, որն ուժեղացնում է անաէրոբ գլիկոլիզը և արյան մեջ կաթնաթթվի կուտակումը։ Կաթնաթթվային թթվագարությունն ընկճում է ֆերմենտների ֆունկցիան։ Զարգանում է տրանսմիներալիզացիա, երբ կալիումը դուրս է գալիս բջջից, իսկ նատրիումը կուտակվում է բջջի ներսում։ Օսմոտիկ հավասարակշռության և անոթի պատի թափանցելիության խանգարումների պատճառով զարգանում է բջջի այտուց, հյուսվածքների հիպերհիդրատացիա և ուղեղի այտուց։ Վնասվում է նաև արյունաուղեղային պատնեշը, որի հետևանքով ուժգնանում է տոքսինների ներթափանցումը կենտրոնական նյարդային համակարգ, և թույները ուղղակի ազդում են կենսական կարևոր կենտրոնների վրա։ Ախտածնության մեխանիզմում կարևոր է նաև թթվածնային քաղցը, որի նկատմամբ առավել զգայուն են նյարդային բջիջները։ Բոլոր վերոհիշյալ պրոցեսները բերում են ողնուղեղային հեղուկի գերարտադրության և գանգուղեղային ճնշման բարձրացման։ Նեյրոտոքսիկոզի ժամանակ սիմպաթիկ նյարդային համակարգի ֆունկցիոնալ ակտիվությունն ընթանում է մակերիկամի կեղևի գործունեության խթանումով և գլյուկոկորտիկոստերոիդների գերարտադրությամբ։ Վերջինս նույնպես կոմպենսատոր բնույթ է կրում (սարես ռեակցիա)։ Սակայն սիմպաթիկ նյարդային համակարգի գերֆունկցիան աստիճանաբար նվազում է, նախամազանոթների (պրեկապիլյարների) սպազմը փոխարինվում է պարեզով, զարգանում է արյան շրջանառության ապակենտրոնացում, արյունը պահեստավորվում է միկրոշրջանառական հունի մեջ (արյան սեկվեստրացիա)։
Օրգանիզմի կոմպենսատոր մեխանիզմներն սկսում են հյուծվել, ընդհանուր դեկոմպենսացված վիճակ է զարգանում։
Կլինիկան։ Բնորոշ է սուր սկիզբը, հիմնական հիվանդության ֆոնի վրա ի հայտ են գալիս նյարդատոքսիկուզի նշաններ՝ գերջերմություն (հիպերթերմիա), ընդհանուր և շարժողական անհանգստություն, հիպերէսթեզիա, քնի խանգարում։ Հետագայում այս երևույթներին են միանում նաև ուղեղային ախտանիշները, անհանգստությունն ուժեղանում է, փսխումը դառնում է համառ, գաղտունը` լարված, արտահայտված պուլսացիայով, առաջանում են պարանոցի մկանների կարկամվածություն, որոշ ախտաբանական ռեֆլեքսներ (Բրուդձինսկի, Կեռնիգ), կարող են զարգանալ տոնիկ և կլոնիկ ցնցումներ։
Ուղեղային ռեակցիայի զարգացման դեպքում երեխան դառնում է քնկոտ, զարգանում են գիտակցության տարբեր աստիճանի խանգարումներ, երկարաքնությունից մինչև կոմա, ի հայտ են գալիս օջախային երևույթներ՝ Գրեֆեի ախտանիշ, նիստագմ, կոպի իջվածք (պտոզ), պարեզ, պարալիզներ։
Ըստ Միխելսոնի, նեյրոտոքսիկոզի կլինիկայում կարելի է առանձնացնել երեք համախտանիշ՝
- գերջերմային (հիպերթերմիկ),
- գերօդափոխիչ (հիպերվինտիլյացիոն),
- Կիշի համախտանիշ կամ հիպերմոբիլ տոքսիկոզ։
Նեյրոտոքսիկոզը միայն ցնցումային և գերջերմային համախտանիշով հազվադեպ է արտահայտվում։ Երբ օրգանիզմի կոմպենսատոր մեխանիզմները հյուծվում են, զարգանում է ընդհանուր դեկոմպենսացված վիճակ, որն արտահայտվում է կենսական կարևոր օրգանների՝ սրտանոթային, շնչական համակարգերի, երիկամների և մակերիկամների անբավարարությամբ։ Վերջիններիս զարգացումը պայմանավորված է վիրուսի և մանրէական թույների անմիջական ազդեցությամբ տվյալ օրգան-համակարգի վրա, ինչպես նաև տվյալ համակարգերում միկրոշրջանառության խանգարումներից առաջացող օրգանական փոփոխություններով (հիպոքսիա, իշեմիա, թրոմբոզ, մեռուկացում և այլն)։
Սուր մակերիկամային անբավարարությունը զարգանում է հիվանդության կայծակնային ընթացքի դեպքում։ Կլինիկորեն բնորոշվում է սուր սկզբով, ջերմությունը՝ 40-42°, խիստ ադինամիայով, անզուսպ փսխումով, մաշկը դառնում է դժգույն, ցիանոտիկ, սառը։ Ստորին վերջույթների, որովայնի մաշկի վրա մուգ կապույտ երանգի 1,5- 2 սմ տրամագծով էկխիմոզներ են առաջանում։ Այս ֆոնի վրա զարգանում է մրափ (սոպոր), որն աստիճանաբար փոխանցվում է կոմայի, հաճախ զուգակցվելով տոնիկ ցնցումներով։ Ընդհանուր վիճակը խիստ վատանում է, զարգանում է անոթային կոլապս, արյան ճնշումն ընկնում է, պուլսը լինում է հաճախացած, թույլ լեցումով։ Եթե հիվանդին չի հաջողվում հանել այդ վիճակից, ապա ծանր թրոմբոհեմոռագիկ համախտանիշ է զարգանում։
Նեյրոտոքսիկոզի ընթացքը կախված է արյան շրջանառության և նյարդաբանական խանգարումների հարաբերությունից, օրգանհամակարգերի անբավարարության աստիճանից։
Բուժումը։ Կոմպլեքսային է, ըստ համախտանիշների, որն ընդգրկում է՝
- սիմպաթոադրենալային կրիզի ընկճումը և հակացնցումային թերապիան,
- ուղեղի այտուցի և հիպերտենզիայի վերացումը,
- գերջերմային համախտանիշի վերացումը և բջջային մետաբոլիզմի վերականգնումը,
- օրգան-համակարգերի անբավարարության վերացումը։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն